Հայերեն   English   Русский  

ՈԱԱԿ տնօրենը` Կրթության միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ


  
դիտումներ: 2307

Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական «Կրթության միջազգային ասոցիացիա» (IntAE) հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը, ռազմավարական և գործողությունների պլանները:

Կրթության միջազգային ասոցիացիայի նպատակներից է իրականացնել կրթության ոլորտի փաստաթղթերի, ուսումնամեթոդական նյութերի և մասնագիտական կարողությունների գնահատում, իրականացնել հետազոտություններ կրթության ոլորտում և մասնագիտական ամսագրերի ու տեղեկատվական աղբյուրների միջոցով արդյունքները հասանելի դարձնել ոլորտի շահակիցներին, ապահովել սովորողների մասնագիտական կողմնորոշում և խորհրդատվություն, իրականացնել մասնագիտական զբաղվածության, կրթության շարունակության պայմանների և գործընթացների մշտադիտարկումներև այլն:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նորաստեղծ միջազգային կառույցի հիմնադիրներից է և խորհրդի անդամ:

Հանդիպման մասնակիցները նաև քննարկեցին «Բարձրագույն կրթության որակ» խորագրով միջազգային գրախոսվող ամսագրի հրապարակմանն առնչվող հարցեր:

Միջոցառման երկրորդ օրը տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի իրազեկման համաժողով, որի ընթացքում ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգողներ Վարդուհի Գյուլազյանը և Արուսյակ Հարությունյանը ներկայացրեցին հիմնադրամի գործունեությունը և ձեռքբերումները ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում Հայաստանյան 4 բուհերում իրականացված «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննությանը, ինչպես նաև մասնակցությանը վրացական 4 բուհերում ծրագրային փորձաքննությանը:

MAHATMA–ն (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում) եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: