Հայերեն   English   Русский  

«Առավոտ». ՀՀ պետական ինստիտուտներն ապրում են 1990-ականների՝ «մի բան փախցնենք» մտածելակերպով


  
դիտումներ: 1621

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ ես գրում էի երեք սերունդների մասին՝ մաքուր խորհրդային, կիսախորհրդային (մեր) եւ անկախական (երիտասարդ), ես նկատի չունեի, որ առաջին երկուսը արժանիքներ կամ ծառայություններ չունեն։ Խոսքս «լավի» ու «վատի» մասին չէ, խնդիրը այսօրվան համահունչ մտածողության առկայությանն է եւ բացակայությանը։ Փոքր-ինչ պարզեցնելով՝ կարելի է, օրինակ, ասել, որ ավագ սերունդը կարծում է, որ պետք է շարունակել ռուսներից մուրալ իրենց խոստացած 200 միլիոնի զենքը։ Միջին սերունդը գտնում է, որ գուցե ժամանակն է մտածել այլընտրանքերի մասին։ Երիտասարդները պարզապես կռվում են այն զենքով, որը նրանք ուեն՝ շատ չխորանալով այն հարցի մեջ, թե իրենց պետությանը լավն է, թե վատն Է, դա, բոլոր դեպքերում, ԻՐԵՆՑ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆ Է։

Մեր գիտության թիվ մեկ պատասխանատուն կարծում է, որ մենք «քոսոտ երկիր ենք»։ Ռադիկ Մարտիրոպանը հենց այդ՝ թվարկածս առաջին, զուտ խորհրդային մտածելակերպի ներկայացուցիչն է։ Պետք չէ նրան քարկոծել, վիրավորել եւ այլն, պետք է պահանջել, որ նա պատվավոր թոշակի գնա, եւ նրա տեղը գա մի մարդ, որը գուցեեւ չի կրում խորհրդային ակադեմիկոսի անիմաստ «ուսադիրները», բայց հասկանում է, որ ղեկավարում է պատերազմող երկրի գիտությունը։ Այդ՝ նոր սերնդի մարդը կարող է լավ Ֆիզիկոս չլինել, բայց նա պիտի գիտակցի, որ Գիտությունների ազգային ակադեմիան ոչ թե «թոշակառուների համար սոցապ մարմին» է, այլ կարեւոր կառույց է մի պետության, որի «արտադրանքը» այսպես թե այնպես պետք է ծառայի խրամատում կանգնած զինվորին։

Եթե Հայաստանի հիմնական պետական ինստիտուտներն ապրում են 1990-ականների՝ «մի բան փախցնենք» մտածելակերպով, ապա Գիտություների ակադեմիան ՝ Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, դեռեւս 1970-ականների մեջ է ապրում ՝ այն ժամանակների, երբ երկիրը «քոսոտ չէր» եւ կարող էր փող ծախսել անիմաստ բաների վրա։ Թոշակառու ակադեմիկոսները պետությունից պահանջում են «Ֆինանսավորում»՝ իրենց թոշակը բարձրացնելու համար։

Հայաստանը «քոսոտ երկիր» չէ։ Հայաստանը հզոր երկիր է, եւ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցության կամ սնապարծության չկա։ Դրանում մենք համոզվեցինք թե՛ 1992-94 թվականներին, թե՛ այս ապրիլի սկզբին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: