Հայերեն   English   Русский  

Էմինեմը վաճառում է «Մայրիկի սպագետտիները» անվանմամբ իր հեղինակային շապիկները


  
դիտումներ: 527

Հանգստյան օրերին հանրահայտ ռեփեր Էմինեմը «Մայրիկի սպագետտիները» անվանմամբ հեղինակային շապիկներ է թողարկել: Անվանումը կապված է Էմենիմի ռեփերից մեկի հետ, որում ասվում է՝ «Նրա ձեռքի ափերը քրտնած են, ծնկները ծալվում են: Նա փսխել է իր շապիկին մայրիկի պատրաստած սպագետտիները»: Այս ռեփի խոսքերը տարածում էին գտել ամբողջ

համացանցում, իսկ այժմ կարելի է գնել այդ ռեփին համապատասխան շապիկները:

Էմինեմը համագործակցել է Unfortunate Portrait ընկերության հետ իր շապիկների սև ու սպիտակ հավաքածուն ստեղծելու համար: Էմինեմի խոսքով շապիկները վաճառքի են հանվել երեկվանից: Դրանք խորհուրդ է տրվում պատվիրել նախապես, քանի որ վաճառքը տևելու է ընդամենը երեք օր: Այս ընթացքում երկրպագուները իրենց սիրելի ռեփերի հանրահայտ դարձած շապիկները ձեռք բերելու ընդամենը մեկ հնարավորություն ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: