Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ը 4 հազար զինվոր կուղարկի Էբոլայի տենդի դեմ պայքարելու


  
դիտումներ: 926

ԱՄՆ-ը մտադիր է հնարավորինս շուտ Էբոլայի տենդի դեմ պայքարելու նպատակով Աֆրիկայի արևմուտք 4 հազար զինվոր ուղարկել:

Արտակարգ միջոցներ են ձեռնարկվում Հյուսիսային Ամերիկայի տարածքում, որտեղ հետազոտում են բոլոր նրանց, ովքեր կարող էին շփում ունեցած լինել վարակվածների հետ:

Հիվանդներից մեկի անունը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ նա 3 տարի աշխատել է Լիբերիայում, որպես ամերիկյան հեռուստաընկերության օպերատոր: Մյու հիվանդը Թոմաս Դունկանը բուժվում է Դալլասի հիվանդանոցում: Նրա հարազատներն արդեն հսկողության տակ են գտնվում, կարանտինում.միայն այդպես կարելի է կանխել վարակի տարածումը:
Վերջին տվյալների համաձայն, հիվանդների թիվը գերազանցում է 7 հազարը: Բոլոր դեպքերի գրեթե կեսն ավարտվել են մահվան ելքով: ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդի դեմ պայքարի համար մարդկությանն առնվազն 1 մլրդ դոլար է անհրաժեշտ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: