Հայերեն   English   Русский  

Վաշինգտոնը թույլ կտա եվրոպական բանկերին համագործակցել Իրանի հետ


  
դիտումներ: 524

Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը որևէ կերպ չի խոչընդոտում Իրանի և այլ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, ուստի եվրոպական բանկերը ազատ կարող են համագործակցել և գործարքներ կնքել Իրանի հետ: Հաղորդում է arabic.rt.com-ը:

CNN-ի հետ զրույցում Քերին մասնավորապես նշել է, «Եվրոպական բանկերը չպետք է վախենան` դա ողջամիտ չէ: Մեր համաձայնագիրը հստակ նշում է, որ եվրոպական բանկերը ազատ են Իրանի հետ գործարքներ կնքելու, բանկային հաշիվներ բացելու, առևտրով զբավելու հարցում»:

Քերին հավելել է, որ Իրանն այժմ կարող է կնքել գործարքներ, որոնք նախկինում արգելված էին:

Հիշեցնենք, որ 2015թ. ամռանը «Միջազգային վեցնյակը» և Իրանը պատմական համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայն դրա Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և Անվտանգության խորհրդի կողմից Իրանի վրա դրված տնտեսական պատժամիջոցները չեղարկվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: