Հայերեն   English   Русский  

​Հայտնի պրանկերները զանգահարել են «Եվրատեսիլի» Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալային


  
դիտումներ: 1106

НТВ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են Եվրատեսիլ երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնող Ջամալային: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռախոսազանգի ընթացքում պրանկերները ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգնական:

Նրանք Ջամալայից հետաքրքրվել են, թե ինչի մասին է իրականում նրա երգի տեքստը:

«Երգում շատ ավելին է ասված, քան դուք մտածում եք», - պատասխանել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Ջամալայի ելույթը մրցույթի շրջանակներում այսօր է տեղի ունենալու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: