Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը հայտարարել է «խելագար Սանդերսին» համակրելու մասին


  
դիտումներ: 664

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է սենատոր Բերնի Սանդերսին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ պայքարում սատարելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չեմ ցանկանում այս պահին շատ ուժեղ հարվածել Բերնի Սանդերսին, քանի որ ինձ դուր է գալիս հետևել, թե ինչպես է նա վարվում Հիլարի Քլինթոնի հետ: Նրա ժամանակը դեռևս կգա», - համապատասխան գրառում սկանդալային թեկնածուն կատարել է թվիթերյան իր էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: