Հայերեն   English   Русский  

​Հարվարդի համասարանի ուսանողները սպառնալիքներով նամակներ են ստացել


  
դիտումներ: 1931

Մասսաչուսեթսի նահանգի ոստիկանությունը ԿՀՎ-ի հետ համատեղ պազում է Հարվարդի համալսարանի ուսանողներին ու դասատուներին էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիքների ծագումը:

Անհայտ անձը հարյուրավոր նամակներում խոստանում է, որ շաբաթ, հոկտեմբերի 4-ին հրաձգություն է բացելու ուսումնական հաստատությունում: Հեղինակը հատնել է, որ կսպանի բոլոր նրանց, ովքեր կստանան նման նամակ:

Ոստիկանությունը պատրաստվում է համալսարանի տարածքում հանգստյան օրերին խստացնել անվտանգության միջոցառումները:
2013-ի դեկտեմբերին Հարվարդի համալսարանի ուսանողական ավանում 4 շենքից տարհանվեցին ուսանողները, դրանցում ռումբի մասին տեղեկություն ստացվելուց հետո: Լուրը պարզվեց, սուտ է և հեղինակն էլ ուսանողներից մեկն էր, ով չէր ցանկանում ավարտական քննություն հանձնել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: