Հայերեն   English   Русский  

​Այսօր ուրբաթ 13 է


  
դիտումներ: 1679

Եթե ամսվա 13-րդ օրն է, հետն էլ՝ ուրբաթ, նշանակում է պետք է զգուշանալ, չարաբաստիկ օր է: Սա նախապաշարմունք է, սնահավատություն, բայց դրան հավատում են շատերը:

Ավելին՝ այն համարվում է ֆոբիա՝ պարասկավեդեկատրիաֆոբիա, որով տառապում է աշխարհում մոտ 60 միլիոն մարդ: Նրանցից շատերը ուրբաթ 13-ին աշխատանքի չեն գնում, մեքենա չեն վարում, հրաժարվում են թռիչքներից՝ վտանգներից խուսափելու համար:

13 ուրբաթ-ի հետ կապված վախերն իրականում գալիս են հնագույն ժամանակներից:

Քրիստոնեական հավատքում սա կապում են Հիսուսի խաչելության հետ, նաև պնդում են որ հենց այդ օրն ենԱդամն ու Եվան համտեսել արգելված պտուղը, այդ օրն է Կայենը սպանել Աբելին:

Իսկ վիկինգների առասպելի համաձայն, 12 աստվածներ ճաշկերույթ էին անցկացնում երկնքում, իսկ դրա ամենաթեժ պահին, որպես տասներեքերորդ՝ անկոչ հյուր հայտնվում է կույր, խավարի աստված Լոկին, որը թունավոր նետով սպանում է ուրախության, անմեղության, գարնան աստված Բալդերին: Բալդերը մահանում է ու ողջ աշխարհը խորտակվում է մթության մեջ:

Ուրբաթ 13-ը վատ օր է համարվում հիմնականում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Լեգենդի համաձայն` 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-ը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին: Նրանց աճող ազդեցությունն ու հարստությունը Վատիկանը դիտում էր որպես սպառնալիք:

Ի դեպ, նշենք, որ այս սնահավատություն ավելի տարածվեց ու խորացավ հատկապես «Ուրբաթ 13» սարսափ ֆիլմից հետո, որի ռեժիսորն է Շոն Կաննինգհեմը:

Արժե՞արդյոք վախենալ նման սնահավատություններից, թե ոչ: Հայ առաքելական եկեղեցին ևս մերժում է սնահավատությունն ու թվերի հետ իրադարձությունները կապելու մարդկանց սովորությունը:

«Ուրբաթ 13-ը պարզապես օր է, Աստծո ստեղծած օրերից մեկը…»,-ասում են հայ հոգևորականները:

«Թվերի չար համադրությունից խուսափելու լավագույն միջոցը դրանց ընդառաջ գնալն է», - կարծում է աշխարհի շախմատի 13-րդ չեմիպիոն Գարի Կասպարովը:

Իսպանացիներն ու պորտուգալացիներն էլ են Կասպարովի հետ համաձայն: Նրանք 13-ը համարում են շատ հաջողակ օր, քանի որ Քրիստափոր Կոլումբոսը հենց ուրբաթ 13-ին է սկսել իր պատմական ուղևորությունը դեևս անհայտ Ամերիկայի ափերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: