Հայերեն   English   Русский  

Միասեռականների իրավունքների պաշտպանության ցույց Լիբանանում


  
դիտումներ: 880

Մայիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շուրջ 50 ակտիվիստներ նստացույց են սկսել` ի նշան միասեռականների իրավունքների պաշտպանության: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Ցուցարարները պահանջում են չեղարկել «բնությանը հակասող» հարաբերությունները քրեականացնող օրենքի նախագիծը:

Ցուցարարների գործողությունները ուղղորդող «Հիլմ» խմբավորումը միասեռականների իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու գիրք է հրապարակել` «Միսաեռականությունը հիվանդություն չէ» և «Ձեր օրենքը ժամանակավրեպ է»: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել նաև ոստիկանների կողմից դիտավորյալ ձերբակալված տրանսսեքսուալ 4 կանանց:

Նշենք, որ Լիբանանի քրեական օրենսգրքի 534 օրենքի համաձայն միասեռականները կարող են դատապարտվել ընդհուպ մինչև 1 տարվա ազատազրկման:

Երկու օր առաջ կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջում են չեղարկել Լիբանանում Ֆրանսիայի մանդատի տարիներին (1920-1943թթ.) ընդունված օրենքը:

«Հիլմ» խմբավորման առաջնորդը նշում է, որ միասեռականները ձերբակալվում են ոչ թե հանցանքների, այլ իրենց արտաքին տեսքի պատճառով, ինչն անթույլատրելի է:

Արաբական երկրների մեջ համեմատաբար հանդուրժող համարվող Լիբանանում վերջին տարիներին ոստիկանության և անվտանգության ուժերը կանոնավոր ստուգայցեր են կատարում գիշերային ակումբներ և միասեռականների հավաքատեղիներ: Միասեռականները հաճախ դառնում են հասարակության և հեռուստատեսային ծրագրերի ծաղրի առարկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: