Հայերեն   English   Русский  

Տուսկը Թուրքիային կոչ է անում չխաղալ միգրացիոն համաձայնագրի կանոնների հետ


  
դիտումներ: 885

Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի պահպանման ուղղությամբ, սակայն Անկարան չպետք է փորձի փոխել այն կետերը, որոնց շուրջ արդեն համաձայնության են եկել: Այս մասին հաղորդում է Reuters լրատվականը:

Թվիթերյան գրառման մեջ Տուսկը մասնավորապես ասել է. «ԵՄ-ը պատրաստ է կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թուրքիան էլ իր հերթին պետք է խաղա կանոններով, այլ ոչ թե կանոնների հետ»:

Բազմաթիվ քննադատությունների արժանացած միգրացիոն համաձայնագիրը մեծապես օգնել է կրճատել փախստականների հոսքը դեպի Եվրոպա, ինչը բխում է ԵՄ երկրների իշխանությունների շահերից: Սակայն այժմ Անկարան սպառնում է չեղյալ հայտարարել համաձայնագիրը, եթե ԵՄ-ը չհամաձայնի առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: