Հայերեն   English   Русский  

«Այն խնդիրները, որոնք դրել էր Հայաստանն իր առջև Վիեննա գնալուց առաջ, լուծվեցին. Վ. Մանուկյան


  
դիտումներ: 1762

«Ես կարծում եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք դրել էր Հայաստանն իր առջև Վիեննա գնալուց առաջ, լուծվեցին,-Անկախ-ի խնդրանքով մեկնաբանելով Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը` ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-որո՞նք էին այդ խնդիրները. վերադառնալ բանակցային պրոցեսին` հիմք վերցնելով 1994-ի և 1995-ի համաձայնագրերը` պայմանով, եթե ներդրվեն վստահության ամրապնդման մեխանիզմներ. Մինսկի խմբի կողմից հնչեն հասցեական հայտարարություններ, և Ադրբեջանը չխախտի հրադադարի ռեժիմը: Փաստորեն, վստահության երաշխիքների համար համաձայնություն ձեռք բերվեց, ինչն ամրագրվեց համանախագահների հայտարարության մեջ, այն է` հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Այդ հայտարարության մեջ նշվեց, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, ինչը նույնպես համընկնում է Հայաստանի դիրքորոշման հետ: Ամրագրվեց նաև 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերի պահպանման կարևորությունը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: