Հայերեն   English   Русский  

Թող ապահովեն մեր արտագաղթը, մենք գնանք.ֆերմերներ


  
դիտումներ: 1327

«Մենք վնասների փոխհատուցում չենք պահանջում. Թող դատարանից հետ կանչեն իրենց հայտերը և մեր վրայից պատասխանատվությունը հանեն. Պետության սխալների համար մենք պատասխանտու չպետք է լինենք», - այսօ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարար ֆերմեր Հակոբ Վարդանյանը: Նա մեկն է այն 98 ֆերմերներից, ովքեր 2011 թվականին գնեցին արտերիկրից ներկրված սերմնացու ցորեն, որը, սակայն, աղետալի հետևանքներ ունեցավ նրանց համար:

Ըստ ֆերմերների` սերմը համապատասխան հետազոտության չէր ենթարկվել և փորձաշրջան չէր նացել: Արդյունքում ստացվել է ցածր որակի ցորեն, ինչը ոչ մի ընկերություն չի ցանկացել գնել:
«Ես 5 մլն 150 հազար դրամի վնաս եմ կրել: Անգամ ծանր էր իրավիճակը, որ անգամ կոմբայնի ծախսը չէինք կարողանում տալ: Թող ապահովեն մեր արտագաղթը, մենք գնանք էս երկրից, ինչ է` մենք մշակություն ենք անում, հիմա որ երկիր էլ գնանք, մշակությունը կանենք: Ինչ ցանես, նա էլ կհնձես: Եթե իրենց տվածը ես ցանել եմ՝ ինչո՞ւ են ասում, որ հնձածը վատն է: Ինչպես սերմի փողի համար են դատի տվել, այնպես էլ ջրի փողի համար են տվել դատի, ես պարտքերի մեջ էի ոնց պետք է փակեի», –նշեց ֆերմեր Մեսրոպ Հայրապետյանը` հավելելով. «Նրանք ասում են, որ ծլարձակումը եղել է շատ լավ, սակայն լավ չի ձմեռել, և այդպիսով՝ բերքը վնասվել է: Ես տասը հեկտար ցորեն եմ ցանել, սակայն մի պարկ ցորեն իմ տուն չեմ տարել, որպեսզի իմ երեխան ուտի»:
«Բոլոր ատյաններին դիմել ենք, ԱԺ-ին դիմել ենք: Սերմերը ճիշտ չեն ընտրվել : Բոլոր փաստաթղթերը կան, որ ապացուցում են, որ մեր մեղքը չկա, սակայն մենք արդեն 2 տարի է, ինչ հող չենք մշակել», - նշեց ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը:
Հակոբ Վարդանյանը, ով այս ընթացքում 900 հազար դրամի վնաս է կրել, նշեց որ ապացույցներ չունեն, որ սերմն է վբատ եղել. «Փաստ չունենք, որ այդ սերմնացուն վատն է եղել ու բնակլիմայական պայմանների պատճառով չէ, որ բերք չենք ստացել, սակայն փաստ է, որ իննսունութ հոգի տուժել են: Մենք մինչև Եվրադատարան գնալու ենք»:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: