Հայերեն   English   Русский  

Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան


  
դիտումներ: 564

Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այն մասին իր թվիթերյան հաշիվում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող А320 օդանավը, որը Փարիզից Կահիրե էր թռչում MS804 չվերթով, ռադարների տեսադաշտից անհետացել էր այսօր գիշեր: Օդանավում 66 մարդ է գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: