Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց


  
դիտումներ: 867

Նախօրեին երիտասարդների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ պայմանավորված երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովի ու Գիյաս Իբրահիմովի կալանավորմամբ:

Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը, ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել ակտիվիստներին, որոնց կալանավորել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կեղծ մեղադրանքով:

Ակցիայի մասնակիցները կրել են Մամեդովի ու Իբրահիմովի, ինչպես նաև կալանքի տակ գտնվող Խադիջա Իսմայիլովայի լուսանկարներով վերնաշապիկներ: Ադրբեջանցի այլախոհները պլանավորում են նմանատիպ ակցիաներ անցկացնել նաև եվրոպական այլ երկրներում:

Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատների մուտքին կպցվել են պաստառներ՝ «Մենք ստրուկներ չենք, թմրամոլներ չենք: Մենք երիտասարդություն ենք, որին դուք ցանկանում եք ոչնչացնել» գրությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: