Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին. Մենք սառը պատերազմ չենք ուզում


  
դիտումներ: 568

Ռուսաստանին զայրացրել է ՆԱՏՕ-ի կողմից Մոնտենեգրոյին ուղղված անդամակցության հրավերը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի օրը:

Euronews-ի հաղորդմամբ Կրեմլը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումը բացասական գործընթաց է: Պաշտոնական Մոսկվան նաև քննադատել է ՆԱՏՕ-ին այն բանի համար, որ վերջինս առանց Կրեմլի հետ խորհրդակցելու նշանակել է կողմերի միջև Վարշավայում կայանալիք երկկողմ հանդիպման ժամկետները և հայտարարել այդ մասին:

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ իրենք պատրաստվում են զորքեր տեղակայել արևելյան Եվրոպայում:

«ՆԱՏՕ-ի ներկայությունը տարբեր երկրներում ազդանշան է, որ Դաշինքի մեկ անդամի դեմ ուղղված հարձակումը կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների դեմ: Սակայն նույն քայլով մենք ուզում ենք ազդանշան տալ, որ չենք ցանկանում առճակատման գնալ: Մեզ նոր սառը պատերազմ հարկավոր չէ, և մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցություն հաստատելու համար», - ասել է Յանս Ստոլտենբերգը:

Բրիտանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է մինչև 3500 հոգանոց զորք տեղակայել արևելյան Եվրոպայում՝ շեշտելով, որ այս ծրագիրը Ռուսաստանի դեմ ուղղված ագրեսիա չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: