Հայերեն   English   Русский  

Սերգեյ Վարդազարյանը` թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 846

Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մայիսի 19-22-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ՝ Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: