Հայերեն   English   Русский  

​Եվա Լանգորիայի հարսանեկան առաջին լուսանկարները համացանցում են հայտնվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 459

Նախորդ շաբաթ հանգստյան օրերի ընթացքում Մեքսիկայում տեղի էր ունեցել հայտնի հոլիվուդյան դերասանուհի Եվա Լանգորիայի և Խոսե Բաստոնի գաղտնի հարսանեկան արարողությունը: Իսկ այսօր արդեն հենց դերասանուհու և նրա ընկերների շնորհիվ զույգի հարսանեկան լուսանկարները համացանցում են հայտնվել: Գրում է Popcornnews.ru.-ն:

Հենց դերասանուհին ինստագրամի իր էջում միայն ամուսնական մատանիների լուսանկարն էր հրապարակել, իսկ նրա ընկերուհի Վիկտորիա Բեքհեմը Լանգորիայի հետ լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր նաև հարսանեկան զգեստը:

Իսկ հարսանեկան զգեստի հեղինակը հենց Վիկտորիա Բեքհեմն է եղել: Լուսանկարի տակ Բեքհեմը հետևյալ գրառումն է կատարել. «Շնորհավորանքներս Եվա Լանգորիային՝ամենախելացի և ամենագեղեցիկ կնոջը, որին երբևէ հանդիպել եմ: Հպարտանում եմ, որ կարող եմ քեզ ընկերուհի անվանել»:

Հարսանեկան արարողությունից լուսանկարներ էր հրապարակել նաև երգիչ Ռիկի Մարտինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: