Հայերեն   English   Русский  

Գյումրիում արտառոց դեպք էր տեղի ունեցել. հավանական էր տոռնադոյի առաջացումը. Գագիկ Սուրենյան


  
դիտումներ: 2118

Քամու ուժգնության առավելագույն պոռթկումը Երևանում եղավ 25 մետր վայրկյան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան:

«Քամու այս տեսակը գիտության մեջ հայտնի է որպես փոթորկանք: Այն շարժվում է ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի հատման կետերում: Հաճախ այն է վերածվում է պտտահողմի, թեև մարդկանց համար անտեսանելի է մնում»,- ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով` առանձին հատվածներում տանիքների պոկվելը, ծառերի արմատախիլ լինելը օդի պտտական շարժումների հետևանքով է եղել: Քամու ամենամեծ պոռթկումը Երևանում տեղի է ունեցել Դավիթաշենում` 25-26 մետր վայրկյան, հաջորդը Աշտարակն է` 25 մետր վայրկյան, Գավառի գյուղերից Սարուխանում մինչև 25 մետր մետր վայրկյան ուժգնություն:

Մի շարք գյուղերում տեղացել է կարկուտ: Հակակարկտային 458 կայաններից 174. 710 կրակոց է արձակվել, սակայն պրոցեսը գերհզոր էր, Արմավիրի և Տավուշի մի շարք հատվածներում տեղացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում:

«Այսօր հանրապետության տարածքը շարունակում է գտնվել այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության ներքո: Ցիկլոնի ողջ ուժը կպահպանվի օրվա ընթացքում` քամու ուժգնացումը, հորդառատ անձրևները և կարկուտը կպահպանվեն: Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի հանրապետության տարածքը և կտեղափոխվի դեպի արևելք: Եղանակը վաղը կկայունանա: Միայն երեկոյան ժամերին առանձին հատվածներում կտեղա անձրև»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Մայիսի 26, 37, 28, 29, 30-ին կրկին հանրապետության տարածքին Միջերկրական ծովից կմոտենա հերթական ցիկլոնը: Նշված օրերի ընթացքում կլինի տաք, արևառատ եղանակ ու միայն երեկոյան ժամերին ողջ տարածքում անձրևներ և ամպրոպ կլինի: Առանձին հատվածներում կլինի քամու ուժգնացում մինչև 25 մետր վայրկյան, հնարավոր է կարկուտ:

«Երեկ շատ արտառոց դեպք է տեղի ունեցել նաև Գյումրիի հատվածում: Ձևավորվել է հզոր կույտանձրևային գոյացություն, ամպամածություն, որը հասել է այն մակարդակին, որ եթե 2-3 տոկոսով զարգացում գնար, ձևավորվելու էր հզոր տոռնադո: Սակայն, բարեբախտաբար, այդ ամպը բեռնաթափվել է, և զերծ ենք մնացել պտտահողմից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: