Մեծ Բրիտանիայի թագուհու տարօրինակ արտոնություններն ու իրավունքները
Անգլիայի պատմության ընթացքում ամենաերկարը գահակալած միապետը`Եղիսաբեթ Երկրորդը ստանձնել է երկրի ղեկավարությունը 1952թ, փետրվարի 6-ին՝ շուրջ 64 տարի առաջ: Նա շարունակում է մնալ չափազանց հայտնի ու ժողովրդական գործիչ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Ապրելով թագավորական շքեղ պալատում թագուհին վայելում է նաև մի շարք զավեշտալի և հաճախ ոչ օգտակար արտոնություններ ու իրավունքներ:
Մեծ Բրիտանիայի թագուհին երկրի միակ քաղաքացին
է, որը կարող է նստել մեքենայի ղեկին առանց
վարորդական իրավունքի և համարների: Եղիսաբեթը վարել է սովորել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` լինելով
շտապօգնության օժանդակ խմբի տարածքային բաժնի վարորդը: 1945թ.-ին մեկնել է զինվորական
ծառայութան և հինգ ամիս շարունակ սանիտարական մեքենայի մեխանիկ-վարորդի մասնագիտական
դասընթացների է մասնակցել: Նա միակ թագուհին է, որ զինվորական ծառայություն է անցել:
Արքայական ընտանիքի բոլոր անդամները, բացառությամբ թագուհու, արտասահման մեկնելիս պետք է թողարկեն արտասահմանյան անձնագիր: Իսկ ահա թագուհին ճամփորդում է առանց անձնագրի:
Թագուհու ծննունդը նշվում է տարեկան երկու անգամ` ապրիլին և հուլիսին: Եղիսաբեթը լույս աշխարհ է եկել ապրիլի 21-ին. այդ օրը նա նշում է իր ընտանիքի անդամների ջերմ մթնոլորտում: Հունիսի շաբաթ օրերից մեկին նշվում է թագուհու «պաշտոնական» ծնունդյան արարողությունը: Այդ օրը կազմակերպվում են զանգվածային ժողովրդական զբոսանքներ` հրետանային հրավառության և բարձրացված դրոշների ուղեկցությամբ:
Թագուհին ունի սեփական բանկոմատը, որը գտնվում է Բուքինգեմյան պալատի նկուղում:
Բացի Ուելսյան Կորգի ցեղատեսակի շներից թագուհուն են պատկանում Թեմզա գետի բոլոր կարապները, բրիտանական ջրերի բոլոր դելֆինները, ինչպես նաև կետաձկները:
Թագուհին օրինականորեն ազատված է հարկերից, սակայն 1992թ.-ից ի վեր նա կամավոր սկզբունքով վճարում է դրանք:
Թագուհին բացարձակապես դատապարտելի չէ: Նա և արքայական ընտանիքի մյուս անդամները ազատված են ինֆորմացիայի մատչելիության ազատության հիմքով ցանկացած հարցի պատասխանելու անհրաժեշտությունից:
Թագուհին ունի սեփական բանաստեղծը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է շոտլանդացի հայտնի բանաստեղծուհի Կերոլ Էնն Դաֆֆին:
Թագուհի լինելուց բացի Եղիսաբեթ երկրորդը անգլիական եկեղեցու առաջնորդն է: