Հայերեն   English   Русский  

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը խոստանում է լինել հետաքրքիր


  
դիտումներ: 2329

Հոկտմբերի 10-ից մեկարկում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Կանաչ շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակը կայուն գյուղատնտեսության զարգացման մասին հանրությանը իրազեկելն է, ֆերմերիային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելը։

Միջոցառումների շարքը սկսվելու է «Կայուն գյուղատնտեսությունը կանաչ ապագայի երաշխիք» համաժողովով, որին մասնակցող տեղական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց փորձը, հաջողակ պատմությունները։ Կարևոր է նաև համաժողովին անմիջապես ֆերմերների մասնակցությունը՝ փորձի փոխանակման նպատակով։

Իսկ հոկտեմբերի 11-ին արդեն առանցքային միջոցառումն է՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը։ «65 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի գործարարներ, կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ից սկսած Երևանի Անգլիական այգում մասնակցելու են «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»,-լրագրողների հետ զրույցում փառատոնի մանրամասներին ծանոթացնելիս նշեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի Բնապահպանական ծրագրերի համակարգող Լիա Ասատրյանը՝ նշելով, որ միջոցառումը խոստանում է հետաքրիր լինել տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար։ Տոնական միջացառումները բազմազան են՝ մրցանակային տոմսերից մինչև տեղացի տնայնագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ցուցադրություն և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառ։

Փառատոնի բացմանը ելույթ են ունենալու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լորա Բեյլին ու շատ այլ հյուրեր։

Հոկտմբերի 12-ին ֆերմերային խմբերի միջև լինելու է փորձի փոխանակման այցելություններ, դրան էլ հաջորդելու են կլոր սեղան-քննարկումները։

«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը նշեց. «Մինչև 2012թ.-ը «Կանաչ արահետը» կազմակերպում էր ամենամյա փառատոն, որին մանսակցում էր մոտ 100 ֆերմեր, բայց վերջին տարիներին ուշադրությունը կենտրոնացրինք ծրագրերի իրականացման վրա»։


Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը

Նունե Սարուխանյանը կարևորեց նաև այն, որ փառատոնին ներկայացված բոլոր մթերքները մշակված են առանց թունանյութերի, աշխարհում էլ գնալով մեծանում է օրգանիկ սննդի պահանջը։

Իսկ փառատոնի համակարգող ազգությամբ ռումինացի, Անգլիայի և Ռումինիայի քաղաքացի Էլլա Բարքերն էլ նշեց, որ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և նման միջոցառումը միայն կնպաստի Հայաստանի ֆերմերային տնտեսության զարգացմանը։ Իսկ ինքը՝ Բարքերը շատ է սիրում հայկական մթերքներն ու շատ ուրախ է, որ Հայաստանում ապրելու է դեռ 2 տարի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: