Հայերեն   English   Русский  

Ջերմ ընդունելություն Հայաստանում`ՄՕԿ-ի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեների նախագհների պատվին


  
դիտումներ: 805

Հայաստան են այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում ջերմորեն ընդունեցին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մեր երկրի անվանի մարզիկները, նաև օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ:

Ի պատիվ բարձրաստիճան հյուրերի խալիներ էին փռվել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գնդվող ՄՕկ-ի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավարներին:

Ապա «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների, մարզաշխարհի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Տեսանյութ ցուցադրվեց, որում ներկայացվեցին Հայաստանի օլիմպիականների, մարզիկների վերջին տարիների նշանակալի նվաճումները:

Ելույթներ ունեցան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը,
գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Վերջինս ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն Պարգևներ հանձնեցին Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանն էլ էլ պարգևատրեց հյուրերին:

Բախին շնորհվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական պնստիտուտի պրոֆեսորի կոչում:

Ծառուկյանն այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է:

Այսօր պատվավոր հյուրերի ներկայությամբ կկատարվի Հայաստանի առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: