Հայերեն   English   Русский  

Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը Ղարաբաղյան հարցը կքննարկեն Սանկտ Պետերբուրգում


  
դիտումներ: 905

Հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Ղարաբաղի խնդրի կարգավորման եռակողմ գագաթնաժողով: Այս մասին հաղորդում են Ռուսաստանի Դաշնության մամուլի ծառայությունից:

Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հունիսի 9-ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի, Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիսի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիեի հանդիպման ժամանակ որոշվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գագաթնաժողովն անցկացվելու է հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: