Հայերեն   English   Русский  

ՀԱՕԿ-ի նախագահի առաջարկն Ադրբեջանի իր գործընկերոջը` Իլհամ Ալիևին


  
դիտումներ: 936

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, մեր երկրում գտնվող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն այսօր հանդիպեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հետաքրքրում էր այն հարցը, թե Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելո՞ւ են 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերին, թե՞ ոչ:

Ծառուկյանը նշեց, որ ինքը կողմ է, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը մասնակցի այդ ստուգատեսին, սակայն մտադիր է ունկնդրել նաև մարզիկներին, մարզիչներին, իմանալ նաև նրանց կարծիքը: ՀԱՕԿ-ի նախագահը, որոշում ընդունելուց առաջ կհետևի, թե ինչ տեսակետներ են հայտնում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները, քանի որ շատ նուրբ հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն:

Ծառուկյանը ՄՕԿ-ի նախագահ Բախին առաջարկեց Ադրբեջանի ԱՕԿ նախագահին, իսկ այդ պաշտոնը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցել, որ հարևան երկրները խնդիրները պետք է լուծեն խաղաղ բանակցային պայմաններում, խաղաղությամբ և համերաշխությամբ:

Իպատասխան Բախը նշեց, որ առաջարկը լավն է և կառուցողական:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն էլ պարզաբանեց, որ ԵՕԿ-ը, ՄՕԿ-ը Հայաստանի պատվիրակներին անվտանգության երաշխիքներ են տալիս: Նա կարևորեց որ Ծառուկյանը մտադիր է խորհրդակցել մարզիկների, մարզիչների հետ: Ասվեց նաև, որ եթե Հայաստանի մարզական պատվիրակությանը չմեկնի Բաքու, ապա հետագայում պատժամիջոցեր չեն կիրառվի:

Նա հայտնեց, որ 47 եևկրներ միավորող ԵՕԿ-ի կազմում Հայաստանն իր ուրույն տեղն ունի և ցանկալի է, որ այն մասնակցի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: