Հայերեն   English   Русский  

Վրաստանի զբոսաշրջությունը գերազանցում է Հայաստանին միայն ծովի շնորհիվ. Մեխակ Ապրեսյան


  
դիտումներ: 2398

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 1%-ով պակաս է եղել, քան նախորդ տարի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Ըստ նրա` 2015 թվականին Հայաստանը ունեցել է 1 մլն. 192 հազ. զբոսաշրջային այցելություն, ինչը 1%-ով պակաս է եղել, քան 2014 թվականին: Հիմնական պատճառը եղել է այն, որ ցուցանիշի անկմանն ազդել է Ռուսաստանից այցելությունների նվազումը Հայաստան: Ընդհանրապես արտագնա զբոսաշրջությունը ՌԴ-ից անկում էր ապրել: Իսկ այլ ուղղություններից ՀՀ այցեուների թվի աճ եղել է` թե արաբական, թե եվրոպական պետություններից:

Հարևան Վրաստան 2015 թվականին այցելել են 5 մլն 900 հազ. մարդ: Նրանցից միայն 2 մլն 280 հազարն է եղել որպես զբոսաշրջիկ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանը զիջում Վրաստանին այս առումով, Ապրեսյանն ասաց. «Վրաստանը աշխարհագրական դիրքով առավելություն ունի ՀՀ-ի նկատմամբ. Վրաստանը չունի փակ սահմաններ, ունի ելք դեպի ծով, նաև առաջարկում է ծովային հանգիստ: Ակնհայտ է, որ Վրաստան այցելությունների առնվազն 50 տոկոսը ծովային հանգիստ ակնկալող զբոսաշրջային այցելություններ են»:

Մեխակ Ապրեսյանը պնդեց, որ Վրաստանում նույնանման քաղաքներում նույն կարգի ու նույն որակային սպասարկման գները ոչնչով չեն տարբերվում, դեռ մի բան էլ զիջում են շուրջ 10%-ով:

Այն դիտարկմանը, որ զբոսաշրջիկները տարածաշրջան այցելելիս նախընտրում են Վրաստանում ավելի երկար ժամանակ անցկացնել, Ապրեսյանը կարծիք հայտնեց, որ դրա պատճառը տարածաշրջան այցելության տուրփաթեթներն են, որոնք հաճախ վրացական կողմն է առաջարկում. նա այնպես է կազմակերպում, որ իրենց երկրում ավելի շատ մնան զբոսաշրջիկներ այնպես, ինչպես հայկական կողմն ձգտում տուրիստներին ավելի երկար ժամանակով պահել Հայաստանում:

Անդրադառնալով ուգարանների խնդիրին` Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետը նշեց, որ եթե համեմատենք մի քանի տարի առաջվա վիճակի հետ, հիմա ավելի լավ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: