Հայերեն   English   Русский  

Քուրդ զինյալները ստանձնել են Ստամբուլի պայթյունի պատասխանատվությունը


  
դիտումներ: 2137

Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղը համարվող «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է այս շաբաթ Ստամբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ստամբուլի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով 11 մարդու է զոհվել, որոնցից 6-ը՝ ոստիկաններ:

Euronews-ի հաղորդմամբ «Քրդստանի ազատության բազեների» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ խմբավորումը խոստանում է շարունակել հարձակումները, նշելով, որ թեև իրենք նպատակ չունեն վնասել զբոսաշրջիկներին, վերջիններիս կյանքը նույնպես վտանգվում է:

«Որոշ մարդիկ խաղաղություն են ցանկանում, սակայն մենք դեռ նոր ենք սկսել պատերազմը», - ասված է հայտարարության մեջ:

Թուրքիան, որը աշխարհի վեցերորդ խոշորագույն զբոսաշրջային կենտրոնն է, այս տարի խոշոր վնասներ է կրել զբոսաշրջիկների թվի աննախադեպ անկման պատճառով: Երկրում հյուրանոցների գները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 70 տոկոսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: