Հայերեն   English   Русский  

Դպրոցներում հասարակական սննդի վերահսկողություն չկա. սննդաբան


  
դիտումներ: 748

Կրթական կենտրոններում սննդի որակը շարունակում է անհանգստացնել երեխաների ծնողներին և փորձագետներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ դպրոցներում հասարակական սննդի վերահսկողություն չկա: Ճաշարանները վարձով են տալիս ու ընդհանրապես պատասխանատվություն չեն կրում նրա համար, թե արտադրողներն ու մատակարարողներն ինչ են տալիս երեխային: Արդյունքում հայ երեխանեըը հիմնականում չեն աճում՝ կապված սննդի հետ: Նրանց և՛ քաշն է ցածր, և՛ հասակը:

Դպրոցների բուֆետներն ըստ բանախոսի հաճախ տրվում են վարձով , ինչով էլ պայամնավորված բացակայում է հասարակական սննդի հետ կապված վերահսկողությունն ու պատասխանատվությունը:

Ըստ մասնագետի` սնունդը պայմանավորում է նաև երեխաների մտավոր ունակություններն ու դպրոցական առաջադիմությունը, ինչ ավելի է մեծացնում դրա կարևորությունը.« Դրա համար շատ բարդ բաներ պետք չեն: Պարզապես պետք է որոշակի չափով առողջ ուտելիք: Դրան զուգահեռ դպրոցները կարող են ունենալ դասընթացներ տարրական կանոնները երեխաներին սովորեցնելու համար` որն է առողջ սնունդ, որն է վնասակար և այլն: Նախնական փուլում ճիշտ կլինի կրթել նաև մանավարժներին և ծնողներին, որոնք հաճախ նույնպես իրազեկ չեն այս հարցում»,- ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

Անդրադառնալով հատկապես ամռանը մեծ ժողովրդականություն ստացած ֆրեշներին և լցնովի պաղպաղակներին, սննդաբանը նշեց, որ թեև դրանք դպրոցների ենթակայության տակ չեն գտնվում, սակայն իսկապես իրենցից վտանգ են ներակայացնում. «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ֆրեշի մեջի բանջարեղենը և միրգը լավ լվացվել է, կամ հին չէ: երկուսի դեպքում էլ առկա է սննդի անվտանգության խնդիր»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: