Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմերը


  
դիտումներ: 564

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 21-26-ը կկայանա ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցատեղի կմեկնի հետևյալ կազմով՝ Հայկ Բադալյան (50 կգ), Մխիթար Գրիգորյան (55 կգ), Գևորգ Թադևոսյան (60 կգ), Աշոտ Վելիցյան (66 կգ), Տիգրան Մնացականյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան (84 կգ) և Ռազմիկ Պողոսյան (96 կգ):

Հունահռոմեական ոճ. Սերգեյ Սիմոնյան (50 կգ), Արարատ Մանուչարյան (55 կգ), Գևորգ Խումարյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ), Կորյուն Ամիրյան (84 կգ), Վարշամ Մակարյան (96 կգ) և Էդգար Խաչատրյան (120 կգ):

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեցին ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչներ Ավետիք Վարդանյանը և Արմեն Բաբալարյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայատանի երիտասարդական հավաքականը մրցատեղի կմեկնի հունիսի 19-ին, իսկ ազատ ոճայինները՝ 23-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: