Հայերեն   English   Русский  

Նաբիլ ալ-Արաբին մերժել է Նեթանյահուի` «Արաբական խաղաղ նախաձեռնության» մեջ զիջումներ կատարելու առաջարկը


  
դիտումներ: 634

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին պաշտոնապես հաստատել է, որ «Արաբական խաղաղ նախաձեռնության» մեջ զիջումներ կամ փոփոխություններ կատարելու իսրայելական կողմի առաջարկը չի ընդունվել: Հաղորդում է arabic.rt.com- ը:

«Արաբական խաղաղ նախաձեռնությունը որոշակի փիլիսոփայություն և որոշակի կարգ ունեցող ծրագիր է, ինչից շեղումները անթույլատրելի են»,- նշել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը:

Նաբիլ ալ-Արաբին հավելել է, որ իսրայելական կողմը իրավունք չունի շահարկել նախաձեռնության առաջնահերթությունները, պայմաններն ու պարտավորությունները:

Հիշեցնենք, որ արաբական խաղաղ նախաձեռնությունը կոչ է անում երկու պետության հռչակման սկզբունքով խաղաղ ճանապարհով լուծել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը` ստիպելով Իսրայելին հետ քաշվել մինչ 1967թ. հրադադարի գիծ: Պաղեստին անկախ պետության մայրաքաղաք պետք է հռչակվի Արևելյան Երուսաղեմը: Պաղեստինցի փախստականների հարցի լուծման համար նախաձեռնությունն առաջարկում է անհապաղ իրականացնել ՄԱԿ-ի ԳԱ-ի 194 բանաձևը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, թե նախաձեռնությունը նոր հարթակ է երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար` առաջարկելով որոշ փոփոխություններ կատարել նախաձեռնության մեջ, մասնավորապես բացառել Երուսաղեմի բաժանումը երկու պետության միջև: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ևս նշել է, որ Իսրայելի առաջարկած պայմաններն անընդունելի են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: