Հայերեն   English   Русский  

Քըրք Քըրքորյանի՝ Ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմը շուտով էկրաններին կլինի


  
դիտումներ: 788

Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը էկրաններ կբարձրանա աշնանը: Ֆիլմում հանդես են գալու հանրահայտ դերասաններ Օսկար Աիզեկն ու Քրիստիան Բեյլը: Որպես ֆիլմի ռեժիսոր հանդես է եկել օսկարակիր Թերի Ջորջը:

Գոլդեն Գլոբի մրցանակակիր Աիզեկը և Օսկար մրցանակին արժանացած Քրիստիանը «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերասաններ էին ընտրվել նախորդ տարվա հունիսին, երբ Քըրք Քըրքորյանի կողմից ստեղծված Survivor Pictures կինոստուդիան հայտնեց ֆիլմի նկարահանումների մասին:

Բեյլը կերտելու է Քրիս անունով երիտասարդի կերպարը, ով թեև Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին սիրահարվում է մի կնոջ, այնուամենայնիվ նրան վճռական քայլերից ետ է պահում իր սերը դեպի մարտական գոտին: Աիեզեկը կկերտի Մայքլի կերպարը, ով սիրահարված է միևնույն կնոջը, սակայն նրա հոգում պայքար է գնում հին կարծրատիպերի և սրտի ցանկության միջև:

Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էրսրաիլյանը համոզված է՝ Քըրք Քըրքորյանը կհպարտանար այս ֆիլմը դիտելով, ինչն իրենց ջանքերը էլ ավելի անգնահատելի է դարձնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: