Հայերեն   English   Русский  

Ամեն տարի Հայաստանի բնակչությունը պակասում է 1 տոկոսով


  
դիտումներ: 983

«Թվում է, թե բնակչության թվի առումով դրական փոփոխություններ պետք է լինեն, սակայն իրավիճակն ` նույնն է` ճգնաժամային: Նկատվում է ծնելիության նվազում և դրա միտումը չի փոխվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` բացատրելով դա նրանով, որ ներկայումս վերարտադրությունը սկսել են 90-ականներին ծնված անձանք, որոնց նախորդ սերունդը քանակով ավելի շատ էր:

Հայաստանում շարունակվում է բնակչության ծերացումը:

Ժողովրդագրի խոսքով` արտագաղթի առումով ևս վերջին 5-6 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: «Տարեկան 30 հազար մարդ հեռանում է Հայաստանից, այսինքն` բնակչության 1 տոկոսը պակասում է; Թե ինչ է դա նշանակում 3,5 մլն բնակչություն ունեցող երկրի համար, պարզ է; Այդ 30 հազարի մի մասը նրանք են, ովքեր երկար ժամանակով են հեռացել: Նրանք մշտական միգրանտներ չեն, սակայն հավանկությունը շատ է մեծ է, որ կարող են այդպիսին դառնալ», - ասաց պարոն Եգանյանը` ընդգծելով, որ նրանց վերադարձի հավանականությունը քիչ է:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՏՄ-ն իր ազդեցությունն կունենա արտագաղթի հոսքի վրա, Ռուբեն Եգանյանը նշեց, որ դա կախված է ռուս գործընկերների աշխատանքից:

«Տեսականորեն փաստաթուղթը ենթադրում է կապիտալի, աշխատույժի ազատ տեղաշարժ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ նկատի ունեն «ազատ» ասելով: Ես չեմ կարծում, թե դրանից հետո մեր միգրանտների վիճակը էականորեն կբարելավվի:Ամեն դեպքում անձը այնուամենայնիվ պետք է գրանցվի, պետք է ունենա աշխատանքի թույլտվություն, ենթակա լինի վարչական օրենսդրությանը: Չեմ կարծում, թե Ռուսաստանը կասի՝ առանց ռեգիստրացիայի գնա, որտեղ ինչ ուզում ես՝ արա», - ասաց մասնագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: