Հայերեն   English   Русский  

Ստրոմանտան` տնային պայմաններում. Լուսանկարներ


  
դիտումներ: 18462

Ստրոմանտա բույսը (լատիներեն` Stromanthe) պատկանում է մարանտաների ընտանիքին, ինչպես կալատեան և հենց մարանտան: Տարբեր աղբյուրների համաձայն` բնության մեջ առկա է ստրոմանտայի 5-15 տեսակ, սակայն այն շատ հաճախ նաև կալատեաների հետ են շփոթում: Իսկ որոշ մասնագետներ դրանք այդ տեսակի մեջ չեն ընդգրկում, այլ այն կալատեաների շարքին են դասում: Ստրոմանտայի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Գրում է Floristics.info.-ն:

Ստրոմանտան բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը մեկ մետրի է հասնում: Բույսի գլխավոր առավելությունը չափազանց գեղեցիկ տերևներն են, որոնց երկարությունը 50 սմ.-ի է հասնում, իսկ լայնությունը` 10սմ.-ի: Բույսի տերևները բաց դեղնավուն են, վարդագույն, սպիտակ և կանաչ: Ստրոմանտան ունի նույն առանձնահատկությունը, ինչ և մարանտաների ընտանիքին պատկանող բոլոր մյուս բույսերը, որոնց տերևները երեկոյան բարձրանում են, իսկ առավոտյան իջնում են: Հենց այդ առանձնահատկության համար մարանտաների ընտանիքին պատկանող բոլոր բույսերին աղոթող են անվանում: Ստրոմանտա սենյակային բույսը չափազանց շատ է խնամք պահանջում:

ստրոմանտա

Ստրոմանտայի խնամքը տնային պայմաններում

Տնային պայմաններում ստրոմանտայի խնամքը կարող է ամենօրյա ջանքեր պահանջել: Ստրոմանտայի համար լավագույն ջերմաստիճանը ամռանը 22-25 ºC է, իսկ ձմռանը` 18 ºC: Խիստ կարևոր է հիշել, որ ստրոմանտան չափազանց զգայուն է միջանցուկ քամու նկատմամբ: Բույսի հողը ևս պետք է միշտ տաք պայմաններում պահել: Թեև ստրոմանտան ստվերադիրմացկուն բույս է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այն ստվերասեր է և լույսի կարիք չի զգում: Բույսը հարկավոր է ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով: Տարվա տաք եղանակին անհրաժեշտ է այն ավելի շատ ջրել, իսկ ձմռանը հետևաբար` կրճատել: Օդի խոնավությունը գրեթե 90%-ի պետք է հասնի:Շատ ավելի լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում սամանտայի թաղարը դնել ջրով լցված ամանի մեջ,որպեսզի արմատները մի­շտ խոնավ մնան և հաճախ ցողել բույսի տերևները տան ջերմաստիճանի ջրով:

ստրոմանտա









Ստրոմանտայի տեղափոխումը

Ստրոմանտայի տեղափոխումը տնային պայմաններում հարկավոր է գարնան վերջին իրականացնել: Երիտասարդ ստրոմանտաները տեղափոխում են ամեն տարի, իսկ ծեր բույսերը 2-3 տարի անց` օգտագործելով հին ամանից նորի մեջ տեղափոխելու մեթոդը, որը թույլ է տալիս հնարավորինս քիչ վնասել արմատային համակարգը: Իսկ եթե կարծում եք, որ բույսի տեղափոխումն ամանից վնասում է այն, ապա կարող եք ուղղակի հողի վերին շերտը նորով փոխարինել: Ստրոմանտայի համար նախատեսված հողը պետք է հումուսային, փխրուն, ջրաթափանց և օդաթափանց լինի:

ստրոմանտա









Ստրոմանտայի ծաղկումը

Ստրոմանտան ծաղկում է 6-8սմ. տրամագծով ծաղկաբույլերով, որոնք կազմված են կարմիր ծաղկատերևներով` սպիտակ ծաղիկներից: Սակայն տնային պայմաններում այս բույսը շատ հազվադեպ է ծաղկում: Սակայն եթե ձեզ հաջողվի բավարարել չափազանց մեծ խնամք պահանջող այս բույսի բոլոր քհամաճույքները, միգուցե այն երբևէ ձեզ անակնկալ մատուցի և ծաղկի:

ստրոմանտա









Ստրոմանտայի բազմացումը

Ստրոմանտայի թուփը բաժանել չափազանց հարմարավետ է հատկապես բույսը տեղափոխելու ընթացքում: Խոշոր բույսը բաժանում են 2-3 մասի` փորձելով հնարավորինս չվնասել արմատները: 2-3 լավ արմատներով և մի քանի տերևներով բաժանված մասերը հարկավոր է ոչ խորը ամանների մեջ դնել` լավ դրենաժով, այնուհետև տնկելուց հետո հարկավոր է բույսը որևէ տաք վայրում պահել:

ստրոմանտա









Ստրոմանտայի ամենատարածված տեսակները

Ստրոմանտայի ամենատարածված տեսակներից են` հաճելի և արյունոտ ստրոմանտաները:

Հաճելի ստրոմանտա (Stromanthe amabilis)

Դեկորատիվ բույս է, որի բարձրությունը 30 սմ. է հասնում: Տերևները երկար կոթավոր են, կանոնավոր օվալաձև, որոնց երկարությունը 10-20 սմ, հասնում, իսկ լայնությունը` 4-5 սմ.: Այս տեսակը ծաղկում է գարնան ու ամռանը:

ստրոմանտա









Արյուոտ ստրոմանտա (Stromanthe sanguinea)

Արյունոտ ստրոմանտան աճում է գլխավորապես Բրազիլիայի տրոպիկական անտառներում: Այն ավելի խոշոր է, քան հաճելի ստրոմանտան: Արյունոտ ստրոմանտայի տերևները օվալաձև և սրածայր են, որոնց երկարությունը 15-40 սմ, իսկ լայնությւոնը 7-13 սմ. է հասնում: Ծաղկում է ամռանը` աննկատ փոքրիկ սպիտակ ծաղիկներով:

ստրոմանտա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: