Հայերեն   English   Русский  

Սամբիստ Գրիգոր Մխիթարյանը` աշխարհի չեմպիոն


  
դիտումներ: 1132

Մարզասերները տեղյակ են, որ Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների մինչև 48 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու, արժանանալով բրոնզե պարգևի, Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:

Արդյունավետ և ուրախալի է նաև հոկտեմբերի 10-ը, քանի որ ասպարեզ մտած մեր ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսևորեցին լավագույնս:
90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչև եզրափակիչ և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ ահա մինչև 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը և հռչակվեց աշխարհի չեմպիոն, ում պատվին էլ ծածանվեց հայոց Եռագույնն ու հնչեց մեր երկրի օրհներգը:
Վաղը մրցումների վերջին օրն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: