Հայերեն   English   Русский  

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում,կան տուժածներ


  
դիտումներ: 1275

Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի 78 ZA 788 (վարորդ՝ Ա. Չ.), «Opel Corsa» մակնիշի 34 AU 969 (վարորդ՝ Ի. Ա.) և «Opel Astra» մակնիշի 34 MO 276 (վարորդ՝ Մ. Օ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ի. Ա.-ը, 1992 թ. ծնված Մ. Հ.-ը և Ռ. Դ.-ը, 1990 թ. ծնված Մ. Օ.-ը և Դ. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: