Հայերեն   English   Русский  

Էրդողանը Պաղեստինի ազգային վարչության ղեկավարի հետ քննարկել է Իսրայելի հետ համաձայնագիրը


  
դիտումներ: 501

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի ազգային վարչության ղեկավար Մահմուդ Աբասին իրազեկել է Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման շուրջ Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի գրասենյակի իր աղբյուրներին:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Իսրայելի ու Թուրքիայի պատվիրակությունները հունիսի 26-ին Հռոմում անցկացրած բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթի նախագիծը:

Այսօր նախատեսվում են Իսրայելի ու Թուրքիայի վարչապետների միաժամանակյա հայտարարությունները: Ակնկալվում է, որ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագիծը երկու երկրների կառավարությունների հաստատմանը կներկայացվի այս շաբաթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: