Հայերեն   English   Русский  

Արյունոտ փորլուծը բուժելու են սառած կղանքի փոխպատվաստուկներով


  
դիտումներ: 1472

Առողջ մարդկանցից վերցված սառեցրած կղանքը կօգտագործվի կեղծմեմբրանոզային էնթերոկոլիտի դեմ պայքարելու նպատակով (ուղիղ աղիքի վարակիչ ծանր հիվանդություն):

Clostridium difficile մանրէով պայմանավորված հիվանդությունն առաջանում է հակաբիոտիկներով աղիքային միկրոֆլորայի քայքայման հետևանքով: Բժիշկները փորձում են այդ հիվանդությունը բուժել արտաթորանք փոխպատվաստելու եղանակով.հիվանդի ստամոքս-աղիքային տրակտ է մտցվում առողջ մարդուց վերցված արտաթորանքի պարունակող լուծույթ: Սակայն, այս մեթոդն անվտանգության տեսանկյունից այնքան էլ հաջողված չէ:

Մասսաչուսեթսի հիվանդանոցի բժիշկները առաջարկել են նման բուժման մի նոր մոտեցում, որի դեպքում դոնորական կղանքը սառեցվում է, պատիճավորվում, նոր միայն հիվանդին տրվում:
Փորձերի արդյունքում, կեղծ մեմբրանոզային կոլիտ ախտորոշմամբ 20 հիվանդ օրական 15 նման դեղ է ընդունել: 14 հիվանդի մոտ այդ բուժումը հանգեցրել է արյունոտ լուծի վերջնական դադարեցման, նրանցից 6-ը բուժումը կրկնել է մեկ շաբաթից, որից հետո միայն 2 հիվանդի վիճակը չի փոխվել: Դեղամիջոցը ոչ մի կողմնակի ազդեցություն չունի:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: