Հայերեն   English   Русский  

​Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է


  
դիտումներ: 30575

Համբույրի պաշտոնական տոնի հեղինակները բրիտանացիներն են:

Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի վերջում հետաքրքիր մի բան որոշվեց՝ համբույրն այնպիսի անփոխարինելի, զգացմունքային, կարեւոր ու հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել և չհամբուրվել այնքան, որքան ուզում ես:

Եվ հենց այդ պարզ պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ընդունեց այս տոնը:

Աշխարհի չորս կողմերում այսօր յուրօրինակ տոնի առթիվ տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ, մրցույթներ: Մարդիկ ավելի շատ են համբուրվում, քան մյուս հասարակ օրերին, նրանք համարում են, որ տոնը պետք է անթերի նշել:

Հաճախ խաղարկվում են տարբեր մրցանակներ ամենաերկարատև, ամենագեղեցիկ, ամենաանսովոր համբույրի համար:

16 տարի առաջ՝ 1990 թվականին նման մրցույթներից մեկի ընթացքում ամերիկացի Ա. Վոլֆրամը Մինեսոտա նահանգից 8 ժամվա ընթացքում հասցրել է համբուրել 8000 հոգու՝ յուրաքանչյուրին 3,6 վայրկյան: Ինչպես նաև Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն 2012 թվականին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:

Թերևս ամենահետաքրքիրը՝ մեծ էկրանի վրա առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին: 30-վայրկյանանոց տեսանյութում առաջին համբույրի հեղինակներն են դարձել Մեյ Իրվինը եւ Ջոն Ռայը: Ամենից շատ համբույրներ գրանցվել են 1926 թվականին նկարահանված “Դոն Ժուան” ֆիլմում` մոտավորապես 191 համբույր: Կինոյի պատմության մեջ ամենից երկար համբույրը գրանցվել է “Դու Հիմա Բանակում ես” ֆիլմում` դերասաններ Ռեջիս Թումի եւ Ջեյն Վայմենի համբույրը տեւել է 185 վայրկյան:

Ի դեպ, փետրվարի 12-ին` Սիրահարների տոնի նախօրեին ևս նշվում է համբույրի օր:

Այժմ մի քանի փաստ համբույրի մասին՝

1.Համբույրն օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցիկ կազմվածքը:

2. Կենդանիները նույնպես համբուրվել գիտեն: Շրթունքներով համբուրվել գիտեն շները, ձիերը և կապիկները: Ի դեպ շիմպանզեների համբույրի տեխնիկան գրեթե ամբողջությամբ համընկնում է մարդկանց տեխնիկայի հետ: Ձկները կաթնասուններից հետ չեն ընկնում: Կան ձկներ, որոնց համբույրը կարող է տևել ավելի քան 25 րոպե:

3.Համբույրն առողջարար է օրգանիզմի համար: Այն օգնում են հաղթահարել ընկճախտային իրավիճակները և ազատում են սթրեսից: Համբույրը բարձրացնում է տրամադրությունը:

4.Համբուրվել սիրում են լավատես և ինքնավստահ մարդիկ: Ապացուցված է, որ այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալիս սովորական «Առայժմ, սիրելիս» ասելու փոխարեն կրքոտ համբուրում են իրենց կնոջը, հինգ տարով երկար են ապրում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: