Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կբացվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլի արվեստը ներկայացնող թանգարան


  
դիտումներ: 347

Թուրքիայում հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերր արվեստը ներկայացնող լուսանկարչական թանգարան է բացվելու, հաղորդում է «Հայթերթ»-ը:

Թուրքիայում մշակույթի և արվեստի ոլորտին մեծապես աջակցող կառույցներից մեկը՝ «Dogus Grubu»-ն (Ծննդի խումբ), լուսանկարչական արվեստի վարպետ Արա Գյուլերի հետ կարևոր համագործակցության շուրջ համաձայնության են եկել: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան լուսանկարչական թանգարան բացել, որտեղ ներկայացվելու են Արա Գյուլիերի արվեստը, նկարչի ինքնությունը և կյանքը արտացոլող բոլոր գործերը:

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ, լրագրող, գրող Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նրան հաճախ դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Նա լուսանկարել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Ջոն Բերգերը, Ալֆրեդ Հիչքոքը, Ուինսթոն Չերչիլը, Սալվադոր Դալին, Պիկասոն և այլք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: