Հայերեն   English   Русский  

​Լիբերիայում գործադուլ են անում բժիշկներն ու բուժքույրերը


  
դիտումներ: 1148

Լիբերիայում Էբոլայի տենդով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը գործադուլ է արել:

Նրանց գլխավոր պահանջը ռիսկի համար ամսական 500-700 դոլար հավելյալ վարձավճարն է: Երկրի համար դա մեծ գումար է, քանի որ լիբերիացի բուժքույրերի ամսական աշխատավարձը 250 դոլար է:

Կառավարությունն առայժմ այդ պահանջին ոչ մի կերպ չի պատասխանել: Ուրբաթ բուժանձնակազմը նախազգուշական ակցիա է կատարել` դանդաղ աշխատանքով: Դրա հետևանքով մեկ գիշերվա ընթացքում տասնյակ հիվանդներ են մահացել:
Լիբերիայում համաճարակի ընթացքում մահացել է 95 բուժաշխատող, իսկ աֆրիկյան 3 պետություններում, որտեղ Էբոլայի տենդն է մոլեգնում, մահացել է 200 բուժքույր ու բժիշկ: ԱՀԿ վերջին տվյալներով, Էբոլայի վարակով 8470 դեպք է գրանցվել, որոնցից 4076-ը` մահացու ելքով:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: