Հայերեն   English   Русский  

​Աղետների վտանգը նվազեցնելու միջազգային օրը


  
դիտումներ: 1037

Աղետների վտանգը նվազեցնելու միջազգային օրն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989-ի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշման համաձայն:

Օրվա նպատակն է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը այն բանի մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկում մարդիկ աղետների ռիսկը նվազեցնելու համար:

Աղետների վտանգը նվազեցնելուն ուղղված միջազգային ռազմավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները. առաջին հերթին` լայն հասարակայնությանը հասցնել վտանգի ռիսկերը նվազեցնելուն ուղղված միջոցների ու նախազգուշական աշխատանքների կարևորությունը:

Աշխարհում ցիկլոնների, երկրաշարժերի, ջրհեղեղների ու երաշտների հետևանքով տուժածների թիվը սրընթաց աճում է : ՄԱԿ-ի տվյալներով, 2004-ին շուրջ 250 հազար մարդ տարերային աղետի զոհ է դարձել: Դա 3 անգամ ավելի է 2003-ի նույնատիպ ցուցանիշից ու 10 անգամ ավելի, քան 2002-ին:

Միջին հաշվով, օրական, տարերային աղետների հետևանքով 184 մարդ է զոհվում: Ուրբանիզացիայի ու կլիմայի փոփոխության պատճառով կանխատեսումների համաձայն, մոլորակի վրա զոհերի թիվը կարող է աճել: Սակայն միլիոնավոր կյանքեր կարելի է փրկել, եթե պետությունները ավելի շատ նախազգուշացում ու աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքներ տանեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: