Հայերեն   English   Русский  

Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ շատ խիստ չի կարող լինել. տնտեսագետ


  
դիտումներ: 1266

«Եվրոպայի մոտեցումը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը կզգանք մոտակա վեց ամսում, սակայն նման փոքր տնտեսություն ունեցող երկրի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը շատ խիստ չի կարող լինել; Կարծում եմ, որ նույն Եվրոպական ղեկավար մարմիններում նույնպես Հայաստանի հետ չեն ցանկանում հարաբերությունները սրել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումը կայացվեց և ըստ այդմ` Հայաստանը արմատապես փոխեց իր տնտեսական վեկտորը` հայտնվելով մի տարածաքում, որը զարգացման թույլ միտում ունի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Սակայն մյուս կողմից մեր երկիրը հայտնվեց ասիական զարգացող շուկաների դաշտում. չինական, հնդկական շուկաները իրենց աճի տեմպերով դրական կերպով կարող են ազդել հայկական շուկայի վրա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` ընդգծելով որ ասիական շուկաները անգամե տնտեսական ճգնաժամի ընթացքում անկում չեն ունեցել, իսկ Ղազախստանը ամեն տարի 7 տոկոս տնտեսական աճ է գրանցում:

Ըստ տնտեսագետի` Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար և հնարավոր է առևտրի ծավալի ընդլայնում:

«Որոշակի ռիսկերը, որոնք պայմանավորված էին ներմուծման հետ, այժմ կարող են պակասել: Հայաստանը հայտնվելով մրցակցային դաշտում, ստիպված կլինի ոչ միայն ներմուծել, այլև արտադրել; Այսինքն՝ կրճատվելու է ներմուծումը և զարգանալու է տեղական արտադրությունը», - նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ –ի միջև մաքսակետի հնարավոր ստեղծմանը` տնտեսագետը նշեց, որ դա լինելու դեպքում ֆիկտիվ բնույթ է կրելու և անհանգստության կարիք չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: