Հայերեն   English   Русский  

Արենին` CNN-ի ներկայացրած աշխարհի լավագույն գինեգործական կանգառների շարքում


  
դիտումներ: 651

Հանրահայտ CNN-ը ներկայացրել է աշխարհի 15 լավագույն գինեգործական կանգառները` ներառելով դրանց շարքում Վայոց Ձորն իր Արենի քաղաքով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն:

Իտալացիներն ասում են, որ «սնունդն առանց գինու նման օրվա առանց արևի»:

Իսկապես, բազմաթիվ մշակույթներում գինին ճաշի կարևոր մասն է կազմում և գինու արտադրությունը տարածվել Միջերկրական ծովի տարածաշրջանից դեպի բոլոր մայրցամաքներ:

Գինու արժևորումը բարձրացնել է և հանգեցրել է գինու երթուղիների հիմնադրման` Գերմանիայում 1935 թ.հոկտեմբերին ՈՒեինշտրասեյի (Weinstrasse) բացումից ի վեր:

Այսօր, գինու երթուղիների և տուրերի ընտրությունը առավել քան երբևէ մեծ է` հիմնական (Բորդո), գեղարվեստական (Քեյփ Թաուն) մինչև պատմական (Հայաստան) կամ անսպասելի (Բրազիլիա):

Վայոց Ձոր, Հայաստան

Ըստ Աստվածաշնչի, Հայաստանն առաջին գինու արտադրող տարածաշրջան է աշխարհում, քանի որ այն եղել է Արարատ լեռան լանջերին, որտեղ Նոյը ջրհեղեղից հետո տնկել է առաջին որթատունկը :

Հնագետները միակարծիք են առնվազն երկար ավանդույթի վերաբերյալ. ոչ վաղ անցյալում հենց այս տարածքում է հայտնաբերվել 6100-ամյա գինետուն:

Տեղական Արենի տեսակը անփոփոխ է մնացել դարեր շարունակ, լինելով դիմացկուն` շնորհիվ հաստ կեղևի, որը պաշտպանում է վազը ցրտահարություններից:

Գինին մայրաքաղաք Երևան հասցնելու ամենամոտ տարածաշրջանը Վայոց Ձորն է, որտեղ միկրոկլիման տարվա ընթացքում ապահովում է 300 արևոտ օր:

Նշենք, որ CNN-ի ներկայացրած ցուցակում հայտնվել են գինեգործական խոշորագույն կենտրոնները` Բորդոն Ֆրանսիայում, Մենդոսան Արգենտինայում, Տոսկանան Իտալիայում և մի շարք այլ վայրեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: