Հայերեն   English   Русский  

Ազատությունը դոկումենտալիստի գլխավոր հատկանիշն է. Վիտալի Մանսկին վարպետության դաս անցկացրեց


  
դիտումներ: 19913

«Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում այսօր վարպետության դաս անցկացրեց դոկումենտալիստ Վիտալի Մանսկին:

Երևանյան կինոփառատոնի ընթացքում ռեժիսորը ներկայացրել իր «Արևի տակ» ֆիլմը, որը նկարահանվել է Հյուսիսային Կորեայում, քանի որ իրեն՝ որպես ռեժիսորի, հետաքրքրում են տոտալիտար համակարգերը։ Դրանց միջոցով Մանսկին փորձում է ավելի լավ հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել Խորհրդային միությունում` իր երկրում:

Մանսկին համարվում է ռուսաստանցի ազատամիտ կինոգործիչներից մեկը, որը երբեք չի խորշում Կրեմլի պաշտոնական դիրքորոշմանը դեմ տեսակետ հայտնել: Իր ազատատենչ բնույթի պատճառով նա ենթարկվել է ճնշումների Ռուսաստանում և ստիպված է եղել հեռանալ Լիտվա:

«Ազատ լինելը գլխավոր գիծն է վավերագրական ֆիլմեր ստեղծող գործչի համար: Միայն իսկապես ազատ մարդը կարող է ճշմարտությունը ներկայացնել», - ասում է ռեժիսորը:

Այս սկբունքով էլ ռեժիսորը աշխատել է Հյուսիսային Կորեայում` աշխարհի ամենաանազատ երկրներից մեկում: Այդ երկիր մեկնելուց առաջ ռեժիսորը և նկարահանման խումբը երկար են նախապատրաստվել` ստեղծելով միայն իրենց հայտնի տերմինների լեզու, որպես ձայնի պատասխանտու ընտրելով կորեերենի ուսուցիչ , ուսումնասիրով երկրի պատմությունը և այլն:

«Ես չէի ուզում, որ իմ ֆիլմը նման լինի այն ռեժիսորների աշխատանքերին, որոնք մինչ այդ անդրադարձել էին Հյուսիսային Կորեային: Բոլոր այդ ֆիլմերը այս կամ այն աստիճանով հեգնանքով են ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, թե` նայեք, տեսեք թե ինչ տարօրինակ հասարակություն է, ինչ տարօրինակ երկիր է, ինչ զավեշտալի է դա: Ինձ համար ոչինչ զավեշտալի չէ այդ երկրում»,- ընդգծեց Մանսկին: Ըստ նրա` նրանք, ովքեր հիշում են Խորհրդային միությունը կամ ապրել են նման միջավայրում ավելի լավ են հասկանում իրավիճակի լրջությունը և մարդկանց ցավը:

Մինչև այնտեղ գնալը և պատկերացնում էի, որ իմ ֆիլմը կլինի ժամանակի մեքենա դեպի 1937 թիվ: Սակայն այնտեղ 37 թիվը չէ: Պատկերացրեք` Ստալինը չմեռներ 53 թվին կամ իշխանությունը անցներ նրա նման մեկին: Երկիրը շարունակեր զարգանալ, իսկ ժամանակը առաջ գնալ: Անգամ 1937 թվակաին, մինչև 53 թիվը մեր նախնիները դիմադրում էին: Արվեստագետները իրենց գործերում էին պայքարի միջոցներ գտնում, թեև հասկանալի է , թե այդ ամենը նրանց համար ինչով էր վերջանում: Այն ժամանակ կար վախ: Հյուսիսկորեացիները անգամ վախ չունեն: Նրանք «պոստվախի» մթնոլորտում են ապրում, երբ իրերի այդ դրությունից զատ այլ բան չեն պատկերացնում: Նրանք կյանքից բան չհասկանալով են մահանում: Այդ ամենը իսկապես ծիծաղելի կլինի, եթե այդքան տխուր չլիներ»,- եզրափակեց ռեժիսորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: