Հայերեն   English   Русский  

«Այդ ամբողջ ջեմը»` հեքիաթ երիտասարդ կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին:


  
դիտումներ: 20191

13-րդ «Ոսկե ծիրան» Հայկական համայնապատկեր ծրագրի շրջանակներում ներկայացված է փառատոնի մյուս ֆիլմերի տարբերվող կինոնկար:

Խոսքը Ալեքսանդր Անդրանիկյանի «Այդ ամբողջ ջեմը» ֆիլմի մասին է:

Այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ իր ֆիլմը ժանրերի եզրագծում է հայտնվել.«Փառատոններից հիմնականում հեղինակային ֆիլմեր են սպասում, քանի որ կինոփառատոնի նպատակն է բացահայտել նոր գաղափարներ, նոր կլինոմտածողություն: Այդ առումով կինոփառոտոններում դժվար գտնել այնպիսի ժանրում նկարահանված ֆիլմեր, ինչպիսին այս ֆիլմն է»:

«Այդ ամբողջ ջեմը» ֆիլմը ռոմանտիկ կինոկատակերգություն է, որի նպատակն է հանդիսատեսին լավ տրամադրություն հաղորդել: Անդրանիկյանն այն համարում է ժամանակակից հեքիաթ երիտասարդ կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին:

«Կինոյի աշխարհում է հաճախ է այնպես ստացվում, որ նախատեսում ես մի բան, բայց արդյունքում ստացվում է բոլորովին այլ բան, այնպես որ աշխատանքը ինձ համար էլ, ինչ որ առումով անկանխատեսելի էր: Փառատոնը այդ առումով կարևոր է, քանի որ թույլ է տալիս հասկանալ, թե հանդիստատեսը ինչ է մտածում աշխատանքի մասին»,-ասում Անդրանիկյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ռեժիսորը հայկական թեմայով ֆիլմ նկարահանել, նա նշեց. «Որպես գաղափար, իհարկե, հետաքրքիր է, բայց շատ առումներով խոչընդոտներ կան: Եթե խոսքը վերաբերում է ինչ-որ մարդկային թեմային, ապա տեխնիկապես նման ֆիլմ նկարելն ավելի դյուրին է: Ինչ վերաբերում է պատմական թեմային, ապա դա ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Բացի այդ ինձ համար լուրջ խնդիր է նաև լեզուն: Լեզուն այստեղ շատ է տարբերվում այն լեզվից, որով շփվում էինք Հայաստանից իմ հեռանալուց առաջ` 80-ականներին»:

Ֆիլմի մասին. Տեղեկանալով, որ ընկերն ամուսնացած է ուրիշ կնոջ հետ` 25-ամյա մոսկվաբնակ քոփիռաթեր Պաուլինան որոշում է մի քանի օրով մեկնել Կատյա տատի տուն՝ հեռավոր Պոդկոլկի: Հասնելով նկարագեղ գյուղը՝ աղջիկը պարզում է, որ տատը սեփական թաղման գլխավոր փորձն է անում, իսկ գյուղացիները նրան օգնում են: Իրավիճակն ավելի անհեթեթ է դառնում, երբ ամերիկացի կինոաստղ Մայքլ Բերքլին իր նյարդային օգնական Մեթյուի հետ ժամանում է գյուղ՝ փնտրելով Կատյա տատին: Մայքլը համտեսել է Կատյա տատի հաղարջի տարաշխարհիկ ջեմը և այնքան հավանել, որ հասել է այդ գյուղը՝ ջեմի բաղադրատոմսը գտնելու: Ցավոք, Կատյա տատն անգիր չի հիշում բաղադրատոմսը և չի էլ ուզում շեղվել իր կյանքի գլխավոր իրադարձության նախապատրաստական աշխատանքներից: Պաուլինան միանում է Մայքլին, և նրանք տատի գլխավորությամբ ձեռնամուխ են լինում հինավուրց բաղադրատոմսի որոնումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: