Հայերեն   English   Русский  

​Արագ պատրաստվող մուրաբա


  
դիտումներ: 2572

Մուրաբայի այս տեսակը երկար եփ չի պահանջում, վիտամիններն էլ առավելագույնս պահպանվում են: Մուրաբայի պատրաստման այս եղանակը հարմար է նաև ժամանակի խնայողության տեսանկյունից:

Այս բաղադրատոմսով կարելի է եփել ելակի, հաղարջի, բալի ու ազնվամորու մուրաբաները:

Բաղադրությունը

1 կգ հատապտուղ

1 կգ շաքարավազ

4 ճաշի գդալ կիտրոնահյութ (բալի մուրաբայի դեպքում կիտրոնահյութ պետք չէ):

Պատրաստման եղանակը

1. Հասուն պտուղները լվանալ, ընտրել, բալի կորիզները հեռացնել, ապա լցնել թասի մեջ, վրան՝ շաքարավազը: Գիշերը թասը դնել սառնարանը:

2. Առավոտյան լի թասը դնել մարմանդ կրակի վրա ու խառնելով եփել այնքան, որ եռա: Դրանից հետո ավելացնել կիտրոնահյութը ու եփել ևս 5 րոպե:

3. Ստացվածը լցնել ախտահանված ապակյա տարաների մեջ ու փակել: Մուրաբայի համար հարմար են պտուտակահանվող կափարիչով տարաները՝ 250 մլ տարողությամբ: Տարան ու կափարիչները պետք է եռացնել: Երբ մուրաբան եռա, պետք է լցնել բանկայի մեջ, լավ փակել, կոմպոտի պես շրջել ու փաթթոցով ծածկել, թողնել այնքան, որ հովանա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: