Հայերեն   English   Русский  

​Ինչպես պետք է ընտրել ձմերուկը


  
դիտումներ: 11471

Արդեն ձմերուկի սեզոնն է, և կրկին արդիական է առողջ ու հասուն ձմերուկ ընտրելու հարցը:

1. Մեծ ամենևին չի նշանակում հասուն ու առողջ: Մեծ կարող է նշանակել նաև, որ այդ բանջարեղենը պարարտանյութերի «զոհ» է դարձել:

2. Դեղին հետքը

Դա հասունության ցուցիչ է, որքան այն դեղին է, այնքան ընտրված ձմերուկը քաղցր է:

3.Սեռական պատկանելություն

Քչերը գիտեն, որ ձմերուկը կարելի է սեռական պատկանելությամբ տարբերել. «տղաներն» ավելի խոշոր են ու ձգված, իսկ «աղջիկներն» ավելի փոքր են ու «գիրուկ». սրանք ավելի քաղցր են:

4. Տկտկոցը

Հասուն պտուղը հիմնականում խուլ ձայն է հանում տկտկոցից:

5. Պոչը

Դեղին պոչը խոսում է պտղի հասունության մասին և հակառակը, կանաչը վկայում է, որ պտուղը ժամանակից շուտ է թփից պոկվել:

6. Հոտը

Ձմերուկի կլեպը պետք է ընդգծված թարմ հոտ ունենա: Եթե այն հոտ չունի, ուրեմն հրաժարվեք նման գնումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: