Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանի կոչը ուղղված Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բոլոր առաջնորդներին


  
դիտումներ: 1042

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբներին սնունդ փոխանցելու հարցում աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բոլոր առաջնորդներին:

«Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 9.00-ին ես պետք է սնունդ փոխանցեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած հայրենակիցներին: Խնդրում և ակնկալում եմ սնունդի փոխանցման հարցում ձեր աջակցությունը: Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաև Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի և հոգևոր սպասավորների պարտականությունն է»,-գրում է Փոստանջյանը:

ՊՊԾ գնդի գրավում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: