Հայերեն   English   Русский  

​ Հայաստան. 2016-ի առաջին կիսամյակում մշտական բնակչության թվաքանակը նվազել է 0,3 տոկոսով


  
դիտումներ: 4355

2016 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ժամանակահատվածում, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան՝ նշելով, որ նախրոդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,3 տոկոսով կամ 10400 մարդով:

«Հունվարի 1-ի համեմատ նվազումը կազմել է 3500 մարդ և հունվարի համեմատության ցուցանիշի նվազումը արձանագրվել է միգրացիայի գնահատված ցուցանիշի, որը կազմել է -7600 մարդ՝ բնական հավելաճին գերազանցող հատվածով, բնական հավելաճի ցուցանիշը եղել է 4100 մարդ»,-նշեց Կույումջյանը:


2016-ի առաջին կիսամյակում կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 128, 9 տոկոս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: