Հայերեն   English   Русский  

Թալիշում բացվել է Սասուն Մկրտչյանի հուշաքարը


  
դիտումներ: 1149

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշի մարտական դիրքում տեղադրվել է ապրիլյան հերոս Սասուն Մկրտչյանի հուշաքարը:Բացմանը ներկա են եղել Սասունի հարազատներն ու մարտական ընկերները: «Թող մեր զինվորները միշտ խաղաղ ծառայեն:

Հուշաքարը տեսնելիս հիշեն մեր հերոս տղաներին, տեսնեն, որ ունենք հզոր բանակ, հզոր տղերք դա է իմ ցանկությունը: Ես Սասունին որպես որդի, իմ երեխա էի ճանաչում: Չգիտեի, որ առյուծի սիրտ ունի, որ կարող է մարդկանց կյանքը փրկել, կյանքը զոհի իր հայրենիքի, հողի ու ժողովրդի համար»,-ասել է Սասուն Մկրտչյանի հայրը՝ Ֆահրադ Մկրտչյանը: Նշենք, որ Սասուն Մկրտչյանը զոհվել է Թալիշի մարտական դիրքում՝ հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով և ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: