Հայերեն   English   Русский  

Բաց նամակ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին


  
դիտումներ: 557

Գյումրի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է հղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:


"Հարգելի պարոն Սիմոնյան

Դիմում եմ Ձեզ մեր մարզում երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքով:

Գյումրու թաղամասերից մեկում ծայրահեղ ծանր վիճակում, վարձով մի ընտանիք է բնակվում, նրանց մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եմ հայտնել առանձին նամակով: Ընտանիքի հայրը ազգությամբ թուրք է, մայրը՝ հայ: Երեխաները՝ 11-ամյա Ֆատիման դեռևս դպրոց չի հաճախում, 6-ամյա Զարուհին ևս զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, դպրոց գնալու հնարավորություն ևս չունի:

Երեխաների մայրը, ինչպես նաև երեխաները հայտնվել են բառիս բուն իմաստով «թուրքի լծի տակ»՝ Հայաստանում, Գյումրիում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն թուրք ամուսինն ամեն օր կնոջը բռնության է ենթարկում: Մեծ աղջնակը նույնիսկ ծննդյան վկայական չունի:

Դիմում եմ Ձեզ ակնկալելով, որ անհապաղ միջոցներ ձեռք կառնենք երեխաների խաթարված իրավունքների պաշտպանության և վերականգնման նպատակով:



Հարգանքով՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Գյումրի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: